Մերի Հովհաննիսյան "Ես չէմ ուզում լինել ... | Davitsim.blogspot.com

Մերի Հովհաննիսյան "Ես չէմ ուզում լինել...




Շատերն այսօր քարոզում են իրենց մարդկային իմաստությունը, լի փոխզիջումներով և այդ ամենը անվանում ու ներկայացնում որպես Աստծո իմաստություն: Բայց ես միայն ընդունում եմ Աստծո խոսքի ճշմարտությունը, քանի որ միայն ճշմարտության մեջ կա ազատություն: Հորինված, գաղջ, Աստծո խոսքը ժամանակներին հարմարեցված յուրաքանչյուր "ավետարան'' բերում է անհոգություն, զվարճանք, անտարբերություն, բայց ոչ սրբություն, իսկ Աստծո կամքը, դա մեր սրբությունն է:

Չգնալ փոխզիջումների, նշանակում է շրջվել այս աշխարհի չափանիշներից: Եվ ինձ մի փորձեք համոզել, թե այս ամենի մեջ կա ծայրահեղություն: Գիտե՞ք որտեղ եմ ես տեսնում ծայրահեղություն, երբ "քրիստոնյան" իր ամբողջ էությամբ սիրում է այս ծայրահեղ փչացած աշխարհը, երբ Աստվածապաշտ, Աստվածավախ, Աստվածահաճո կյանքով ապրող մարդուն ասում են ''շա՜տ կրոնավոր է, ֆանատիկ է", իսկ Աստծո խոսքին մատերի արանքով նայողներին անվանում ժամանակակից քրիստոնյաներ: Ես չեմ ուզում լինել ''ժամանակակից", ես ուզում եմ լինել Քրիստոսին կից...

Комментариев нет

Технологии Blogger.