Դարձիր Հիսուսին | davitsim.blogspot.com

Սովետական միության ժամանակ, երբ արգելված էր քրիստոնեությունը, շատ դժվար էր Աստվածաշունչ գտնելը։ Մի աստվածապաշտ մարդ շատ դժվար միջոցներով կարողանում է վերջապես Աստվածաշունչ գտնել։
Մի օր, երբ մի քաղաքից մյուսն էր գնում գնացքով, սկսում է բարձր կարդալ Աստծո Խոսքը՝ ուշադրություն չդարձնելով, որ կողքին այլ մարդիկ էլ կան:
Ուղևորներից մեկը՝ մի տարեց պապիկ, որը շատ հավատարիմ էր աթեիզմին, բարկությամբ խլում է Աստվածաշունչն ու պատուհանից դուրս է շպրտում։
Ընթերցող մարդը շատ է բարկանում, բայց աստվածավախությունը թույլ չի տալիս որևէ բան անել:
Այդ դեպքից երկու տարի անց նա ներկա է լինում հավաքույթի, որտեղ մի մարդ պատմում է, թե ինչպես է Աստված փրկել իր կյանքը մահից.
- Երկու տարի առաջ՝ երբ կյանքս թեքվել էր գլխիվայր, և ոչ մի ճանապարհ չէի գտնում այդ վիճակից դուրս գալու համար, որոշեցի ինձ գցել գնացքի տակ և այդպես վերջ դնել կյանքիս։
Երբ գնացքը մոտենում էր ինձ՝ փորձում էի մեջս ուժ հավաքել և նետվել գնացքի տակ, բայց երբ գնացքը հասավ ինձ, հանկարծ մի ուժեղ ապտակ ստացա իմ դեմքին և ընկա գետնին։ Սթափվելուց հետո տեսա մի գիրք, որ հարվածել էր դեմքիս և բացված առջևս ընկած էր։
Նայեցի բացված էջում պատահական մի տող, ու այնտեղ գրված էր. «Եկե՜ք ինձ մոտ դուք բոլո՜րդ, հոգնածնե՜ր և բեռնավորվածնե՜ր, և ես հանգիստ պիտի տամ ձեզ» (Մատթևոս 11.28): Այդ օրվանից սկսեցի սերտել Աստվածաշունչը և դարձա Հիսուսին:
Աշխարհում ոչինչ պատահական չի լինում, պատահականությունը մարդիկ են հորինել։ Դարձիր Հիսուսին և կգտնես քո հանգիստը:
Անհայտ հեղինակ

Комментариев нет

Технологии Blogger.