Խոսքը մի ամբողջ աշխարհ է. | ՋՈՅՍ ՄԱՅԵՐ

         ԽՈՍՔԸ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ Է . ՋՈՅՍ ՄԱՅԵՐ 




Մեր կողմից ասված խոսքերը ազդում են ոչ միայն լսողների, այլ նաև հենց մեզ վրա: Թափանցելով մինչև հոգու խորքերը` դրանք մեզ ուրախություն կամ տրտմություն, խաղաղություն կամ վրդովմունք են պատճառում:
Մենք, իրոք, կարող ենք բազմապատկել մեր ուրախությունը` համապատասխան խոսքեր ասելով: Բայց կարող ենք նաև էլ ավելի վրդովվել` անընդմեջ խոսելով մեզ հուզող այս կամ այն խնդրի մասին:
Ճիշտ ժամանակին գործածված ամեն մի բառ մի աշխարհ է: Բառերը կարող են ոգեշնչել, շինություն և վստահություն տալ ունկնդրին: «Ճիշտ ժամանակին ասված խոսքը կարող է իրականում  կյանքեր փոխել» (Առակաց 15.23):
Մենք հնարավորություն ունենք պայքարել սխալ մտքերի դեմ՝ բարի, առողջ և ճիշտ մտքեր ունենալու համար ընտրություն կատարելով:
Երբ հասկանում ենք խոսքերի զորությունը և գիտակցում մեր մտքերի և խոսքերի միջև ճիշտ ընտրություն կատարելու անհրաժեշտությունը,  կյանքի վերափոխումը հնարվոր է դառնում:
Աստված իր զավակներին նոր էություն է տվել: Նա սովորեցնում է օրեցօր նորոգել մեր մտքերը և վարքը: Եթե ցանկանում ենք ունենալ առողջ շունչ և հոգի, նաև պետք է առողջ մտքեր ունենանք, որոնք մեր անձերի համար շինություն են, և ուրախություն ու խաղաղություն են պարգևում:
Ի վերջո բացասական խոսքերը առաջին հերթին վնասում են մեզ, դրական խոսքերի դեպքում մեր կյանքում շատ բաներ կարող են փոխվել Աստծո կամքին համաձայն:
   
                                                                                                       

Комментариев нет

Технологии Blogger.