ՈՉ ՊՂԾՈՒԹՅԱՆԸ | ՋՈՆ ԲԻՎԵՐ

                           Ո՛Չ ՝ ՊՂԾՈՒԹՅԱՆԸ 



մեր<<չի կարելիների>> ցուցակի հաջորդ կետն է ՝ <<ոչ պղծությանը >> :
Մենք պետք է հեռու մնանք պոռնոգրաֆիայից , ամեն տեսակի անպարկեշտ տեսանյութերից և ցանկասեր մտքերից :Հիսուսն ասում է .<<Ցանկացած մարդ ,ով նույնիսկ նայում է կնոջը կրքով , արդեն շնություն է գործել նրա հետ իր սրտում>> (Մատթեոս 5.28 NLT) : Սաղմոսերգուն գրում է .<<Ես ոչ մի անվայել կամ պիղծ բան չէմ դնի իմ աչքերի առջև >> (Սաղմոս 101.3 , AMP) : 
Պոռնոգրաֆիան խթանում է մեր զգացմունքները և բավականություն է պատճառում դրանց , քանի որ այն հաճելի է մեր մարմնական բնությանը: Այնուամենայնիվ,պոռնոգրաֆիան քայքայում է թե՛ մեր կողակցի, թե՛ Աստծո հետ լինելու կարողությունը : Դրա արդյունքում մեր ներսում դժգոհություն է առաջանում մեր կողակցի , ինչպես նաև ՝ մեր հանդեպ : Թվում է ՝ պոռնոգրաֆիան պարզապես մի փոքր կայծ է տալիս , սակայն այդ կայծը կարող է առաջացնել շփոթմունքի , մեղքի զգացումի ,ամոթի և անապահովության պայթուն : 
Մինչև վերջերս պոռնոգրաֆիկ կայքերը ամենահաճախ դիտվողներն էին համացանցում. այժմ սոցիալական ցանցերը գերազանցել են դրանց ցուցանիշները : Տասը կայքերից ավելի քան մեկը պոռնոգրաֆիկ է : Ավելի քան քառասուն միլիոն ամերիկացի պարբերաբար մուտք է գործում այդ կայքերը , և ամեն վարկյան համացանցի 28.258 օգտվող պոռնոգրաֆիա է դիտում :
Այս խնդիրը չի վերաբերվում միայն տղամարդկանց :Մոտավորապես հինգ կանանցից մեկը առնվազն շաբաթը մեկ անգամ պոռնոգրաֆիա է դիտում համացանցում, և շատերն ասում են , որ անկարող են հակառակվել ձեռնաշարժության ցանկությանը:Թե՛ տղամարդիկ , թե ՛ կանայք կերակրում են իրենց կախվածությունը համացանցից դուրս ՝ ամսագրերով և սեռական բնույթի գրքերով (Վերջինը հատկապես տարածված է կանանց մոտ):
Իսկ ի՞նչ է կատարվում եկեղեցում:<<Քրիստոնեությունն այսօր>> ամսագիրը հարցում է անցկացրել ՝ խնդրելով մի շարք հովիվների նշել , թե արդյո՞ք նրանք այցելել են որևէ պոռնոգրաֆիկ կայք նախորդ մեկ տարվա ընթացքում : Հիսունհինգ տոկոսը դրական է պատասխանել : Եվ սրանք մեր եկեղեցական առաջնորդնե՜րն են : Այլ վիճակագրական տվյալներ ցույց են տալիս , որ ավետարանական քրիստոնյա տղամարդկանց 
50 տոկոսը կախվածություն ունի պոռնոգրաֆիայից, իսկ <<CNN>> հեռուստաալիքի կողմից անցկացված մի հարցում ցույց է տալիս , որ Քրիստոնյա տղամարդկանց 70 տոկոսը պայքարում է դրա դեմ : 
Այնպես որ, մենք պետք է հարց տանք . հնարավո՞ր է , որ այս համաճարակը , որն այսօր տարածված է ավելի քան երբևէ , առաջացել է ՝ քանի որ եկեղեցիների ամբիոններից հիմնականում լավատեսական ուղերձներ են քարոզում : 
Ես խնդիրներ ունեի պոռնոգրաֆիայի հետ մինչև քսանյոթ տարեկանը.այդ ժամանակ արդեն մի քանի տարվա ծառայության մեջ էի :Ես համոզված էի , որ մեղքը կդադարեր, հենց որ ամուսնանայի մի գեղեցիկ աղջկա հետ . այնուամենայնիվ, այն ոչ միայն չդադարեց ,այլև ավելի բարդացավ : Այն պատ կառուցեց Լիզայի և իմ միջև : Ես չազատվեցի դրանից մինչև 1984 թվականի աշունը , երբ պատմեցի իմ կախվածության մասին մի ծառայողի : Նա ոչ երկիմաստ կերպով ասաց ինձ <<Վե՛րջ տուր դրան>> : Նա խստորեն հանդիմանեց ինձ : Ես խրախուսական ուղերձ չստացա նրանից , այլ ստացա ցուցումներ և զգուշացումներ ,որոնք համակեցին ինձ Աստծո երկյուղով : 
Այդ մարդու խոսքերը որոնումների սկիզբ դրեցին իմ կյանքում . ես սկսեցի փնտրել Աստծուն՝ ազատվելու համար : Ինը ամիս անց ես լիովին հայտնաբերեցի , թե որքա՜ն զորավոր է Աստծո շնորհքը , այն կարող է ազատ արձակել մի մարդու , ով 11 տարեկանից կախվածություն ուներ պոռնոգրաֆիայից : Սա հերթական պատճառն է , որը տրտմեցնում է ինձ , երբ տեսնում եմ , որ ծառայողները չէն սովորեցնում Աստծո շնորհքի բոլոր առավելությունների մասին : Եթե ես չհայտանբերեի շնորհքը՝ ոչ միայն ձրիաբար տրվող պարգև , մեղքերի ներում և փրկություն , այլև ՝ որպես Աստծո զորություն , որը թույլ է տալիս գերազանցել իմ բնական կարողությունները , ես մինչև օրս այդ գերության մեջ կլինեի ..... 
                          
                                                                                          Խմբագրիր ՝ Դավիթ Սիմոնյան 


բլոգի նյութերը օգտագործելիս հղումը Davitsim.blogspot.am պարտադիր է :
                                                                                                        



                      

Комментариев нет

Технологии Blogger.