5 պարզ քայլեր Քրիստոնյա երիտասարդների համար




Դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը - սա ամենակարևոր որոշումն է , որ մարդ կարող է ընդունել իր կյանքում : Սա անհավանական արկածախնդրության սկիզբ է , իսկ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլով : 



արի խոսենք 5 կարեւոր քայլերի մասին, որոնք քեզ կտանեն հաղթանակի:

📖 Քայլ 1. Կարդա Աստվածաշունչը  

Հնարավոր է, որ դու կարդացել ես Աստվածաշունչը և մի փոքր շփոթվել ես : Անհանգստանալու կարիք չկա ,դա նորմալ է : Ի Վերջո սա արտասովոր գիրք է քեզ համար :Աստվածաշունչը բաղկացած է 66 անհատական գրքերից, որոնք գրվել են ավելի քան 1500 տարվա ընթացքում քառասուն տարբեր հեղինակների կողմից: Ամբողջ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց եւ գրված է մեր Գործածության համար,դրանք կօգնեն քեզ որպեսզի քո կյանքի ցանկացած իրավիճակում ճիշտ և խելամիտ ձևով վարվես : Ընթերցանության հրաշալի սկիզբ կարող է լինել Նոր Կտակարանում Հովհաննեսի Ավետարանը : Այն բացատրում է թե որքան  և ինչու է  Աստված սիրում մեզ : Այն նաեւ տալիս է ճշգրիտ հասկացողություն, թե ով է Աստծո Որդին, Հիսուսը:

Եթե դու չունես Աստվածաշունչ, խնդիր չէ: Այժմ կան բազմաթիվ անվճար ծրագրեր եւ առցանց տարբերակներ: ես խորհուրդ եմ տալիս YouVersion հավելվածը այլ լեզուների համար , և Bible Stone -ը Հայերեն տարբերակի համար :
եթե ցանկանում ես կարդալ համակարգչով ապա սեղմիր այստեղ 


🙏  Քայլ 2. Աղոթիր

Աստված սիրում է քեզ եւ հաճույքով լսում է քեզ : Հաղորդակցությունը չափազանց կարեւոր է ցանկացած հարաբերություններում, իսկ աղոթքը հենց ճշգրտորեն հաղորդակցությունն է Աստծո հետ : Նա իսկապես ուզում է լսել քեզ : Դու կարող ես կիսվել Նրա հետ ցանկացած թեմայով ,և կարող ես լսել Նրա պատասխանը,ընդունիր նրան որպես քո Հայր կամ քո ընկեր : Դու պարտավոր չէս  աղոթել կամ գործել որոշ ծեսերի  եւ կանոնների համաձայն ինչպես որ հիմնականում անում են շատերը , որոշները նաև աղոթում են որոշ գրքերից աղոթքներ կարդալով ,մարդկանց մի մասն էլ մոմ է վառում , բայց դրանց կարիքը այդքան էլ չկա :
Պարզապես աղոթիր, այնպես ինչպես հարմար ես գտնում, նա ընդունում է ցանկացած աղոթք ,որը դուրս է գալիս անկեղծ սրտից , նա միշտ լսում է քեզ և նա միակն է ով երբեք չի դատում ,չի մեղադրում քեզ քո սխալների և անցյալում կատարած սխալ քայլերի համար:  

🙌 Քայլ 3. Գոհացիր

Հավատացնում եմ , որ մեզնից յուրաքանչուրը որևէ պատճառ ունի Աստծուն շնորհակալույթուն հայտնելու : Առավոտյան բացեցի աչքերս , եւ արդեն իսկ ունենք առիթ ա☝սելու «շնորհակալություն» Աստծուն: Աստվածաշունչը հստակ ասում է, որ մենք պետք է շնորհակալ լինենք ամեն բանի համար համար, և որ  դա Աստծո կամքն է մեր կյանքի համար (1 Թեսաղոնիկեցիներ 5:18): Իհարկե դա որևէ պատճառ ունի , երբ մենք մեր ունեցած քչի մեջ հավատարմություն ենք ցուցաբերում ,Աստված տալիս է մեզ ավելին քան մենք կարող ենք ակնկալել : Այն մարդը ով ուրախությամբ և գոհությամբ  պատրաստ է ընդունել կյանքի խոչըդնոտները , մշտապես զվարթ է ի շնորհիվ Աստծո խաղաղության և ներկայության իր կյանքում , իսկ այդ մասին գրել է իմաստուն Սողոմոն Թագավորը  . 
«Զվարթ սիրտը օգտակար է որպես դեղ» (Առակաց 17.22): 


☝😎🙏 Քայլ 4: Շփվիր այլ քրիստոնյաների հետ

Իրականում շատ կարեւոր է հաղորդակցվել այն մարդկանց հետ, ովքեր նույնպես հետեւում են Քրիստոսին, դա կօգնի որպեսզի ավելի լավ ճանաչես Աստծուն , և գուցէ շատ մարդիկ քեզ համար հրաշալի օրինակ դառնան ,որոշների հետ կարող ես միասին ուսումնասիրել Աստվածաշունչը : Կան մի քանի հրաշալի տարբերակներ : Խորհուրդ եմ տալիս որպեսզի միանաս տեղի եկեղեցիներից որևէ մեկին: Եթե Չգիտես որ եկեղեցին հաճախես և ինչպես գտնես ճիշտ և առողջ եկեղեցի քեզ համար ,ապա կարող ես կապնվել մեզ հետ մեր Ֆեյսբուքյան էջի միջոցով , Ֆեյսբուքյան էջի հասցեն կտեղադրենք հոդվածի վերջում , մենք կօգնենք քեզ , սակայն դու ինքդ ես որոշում հաճախել եկեղեցի թե ոչ  :


🤝 Քայլ 5: Կիսվիր քո հավատքով :

Սա հրաշալի նորություն է : Դու կարող ես երգել դրա մասին , խոսել  և գրել : Կարծում եմ շատ կարևոր է կիսվել մյուսների հետ այն ամենի մասին, ինչը փոխել է քո կյանքը :
Այլ կերպ դա կոչվում է "Վկայել" , իսկ վկայել դու կարող ես տարբեր ձևերով , ինչպես օնլայն այնպես և օֆլայն տարբերակով : Շատ լավ միջոց է սոց. ցանցում որևէ գրառում անելը ,պարզապես գրիր դրա մասին և կիսվիր մարդկանց հետ : Կարող ես ընկերոջդ հետ սրճել և նույնպես վկայել նրան այդպես :Անձամբ ինձ շատ են օգնել մարդկանց վկայությունները ,ովքեր անցել են դժվարությունների միջով և հաղթող են դուրս եկել : իմ ամենասիրելի վկայությունը կարող ես դիտել սեղմելով ՝  այստեղ  ,մաս 2 ՝ այստեղ ,սա մի հրաշալի պատմություն է մի կնոջ մասին ով Աստծո միջոցով հաղթահարել է շղթայավորված դաժանությունները ....


սա մի քանի գործնական խորհուրդներ էին որոնք կարող էին քեզ օգնել :-) , ես կփորձեմ մշտապես իմ բլոգում այլ նյութեր տեղադրել որոնք կարող են հետաքրքել քեզ  , հետևիր իմ ֆեյսբուքյան էջին կամ բլոգին նյութերը բլոգում տեղադրվելուց հետո կհայտնվեն նաև այնտեղ :
եթե սա քեզ օգտակար եղավ կիսվիր նաև նյութով ընկերներիդ հետ :
ինձ կարող ես գտնել նաև ֆեյսբուքում ՝ սեղմելով այստեղ  կամ  այստեղ

Սիրով Դավիթ Սիմոնյան ....
Աստված օրհնի քեզ:





Նյութը ստեղծելիս , օգտվել ենք նաև YesHeIs ընկերության որոշ գրառումներից :





✌


1 комментарий:

  1. Բարեւ, իմ անունն է Էմիլի Օլիվերը ես եմ Waterton Lakes National Park Կանադայից: Բառերը չեն կարող բացատրել, թե որքան ոգեւորված եմ ամուսնացած կնոջ վերականգնման համար, եւ այժմ ամուսինս ամբողջությամբ վերադառնում է ինձ եւ մեր երեխաներին թողնելով մեկ այլ կնոջ համար: Մենք ամուսնացած ենք եղել ծերության տարիների համար, եւ մեր ամուսնության ընթացքում մենք ունեցել ենք մի շարք մարտեր, որոնք շարունակվում էին մինչեւ վերջ, նա թողեց մեր երեխաների հետ եւ տեղափոխվեց Մելբուրնի `այլ կնոջ հետ: Արգելափակվել է նրա հետ շփման բոլոր միջոցները `կապն անջատելով: Ես զգացի, որ կյանքս ավարտվեց, եւ երեխաներս մտածեցին, որ կրկին չեն տեսնի իրենց հայրը: Ես փորձեցի ուժեղ լինել միայն իմ երեխաների համար, բայց ես չէի կարողանում վերահսկել այն սրտերը, որոնք տառապեցին իմ սիրտը, տխրության եւ ցավի պատճառով սպառվեցի, որովհետեւ ես իսկապես սիրում էի նրան: Ամեն օր ու գիշեր ես մտածում եմ նրա մասին, եւ ես միշտ կցանկանայի, որ նա վերադառնար ինձ հետ, ես բառացիորեն խենթ եմ եւ աստվածային միջամտության կարիք ունեի, ուստի իմ խնդիրներից յուրաքանչյուրին պատմեցի իմ ընկերոջը, որը մի ժամանակ նմանատիպ մարտահրավերներ ուներ: Նա դիմեց ինձ, Դոկտոր Իգբինովիայի անունով մի շատ հզոր մարդ: Նա ասաց, որ երջանկության միակ պատճառը, որ նա վայելում էր մինչ օրս: Դրինբինովիան կարող է օգնել կոտրված հարաբերություններին խանգարել, ասելով, թե ինչու ես զգացի, որ ես ստիպված էի նրան դատի տալ: Ես դիմեցի նրան էլեկտրոնային փոստի հասցեներով doctorigbinovia93@gmail.com եւ նա տվեց ինձ հրահանգներ անել, թե ինչ պետք է անի եւ այդպես էլ արեցի, հետո նա ինձ սիրահարվեց: Իմ մեծագույն անակնկալը երեք շաբաթ անց իմ ամուսինը զանգահարեց ինձ եւ ասաց, որ ինքը մեզ այնքան շատ է զրկել, այնքան զարմացա, սիրտս լցվեց ուրախությամբ եւ հուզմունքով, եւ ես սկսեցի ստվեր տալ իմ արցունքները: Նա ներողություն է խնդրել իր սխալից եւ ներողություն խնդրեց ինձ եւ երեխաներին պատճառած ցավի համար: Այդպես նա վերադարձավ մեզ, շատ սիրով եւ ուրախությամբ, եւ այդ օրվանից մեր ամուսնությունը ավելի ուժեղ էր, քան նախկինում: Շնորհիվ Drigbinovia- ի, նա շատ հզոր է, ուստի որոշեցի կիսել իմ պատմությունը հանուն այդ կանանց եւ տղամարդկանց ով փորձեց տեղի ունեցածը: Ես ուզում եմ իմանալ, որ կա լուծում: Drigbinovia- ն լուծում է, ճշմարիտ եւ հզոր ճառագայթահարողը, որը աղոթում էր երկար ժամանակ ապրելու համար `օգնելու կանանց եւ երեխաներին իրենց ցավոտ ժամանակներում: Եվ դա նաեւ spells համար բուժման hiv, քաղցկեղ եւ այլն Good LUCK,

    ОтветитьУдалить

Технологии Blogger.