հհհ

ում Վստահել Երբ կյանքի օվկեանոսի մեջ ,Ջրերը հեղեղում են , և ահեղ դևերի պես ցանկանում են կուլ տալ մեզ ,ում հուսալ երբ այլևս չենք կարողանում վստահել ոչ մի մարդու ,ում կանչել օգնության երբ ընկճված ենք և հուսահատ ,երբ մեր ներսի մեջ փոթորիկ է ուժգին որը կարծես չի ավարտվելու

ինչպես գտնել Հույս և շարունակել ապրել հասցնելով ահեղ պայքարը վերջնակետին :

Հիսուսը իր համբարձվելուց առաջ մի շատ կարևոր խոստում տվեց մեզ ,այս խոստումը լի է հույսով ,ուրախությամբ և սփոփանքով :Մատթեոս Ավետարանի 28րդ գլխի վերջին խոսքում Հիսուսը մի շատ կարևոր հույս ներշնչող արտահայտություն արեց "ԵՎ ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ ԱՄԵՆ ՕՐ ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ " : Անվերջ խորհել կարելի է այս խոսքի շուրջ ,Հիսուսը այս խոսքը հղեց մեզնից յուրաքանչուրին ,և եթե ուշադրություն դարձնենք որևէ պայմանական ակնարկ չկա , որը կչեղարկի և կդադարեցնի այս խոստմունքը ,սա ուղղված է թե նրանց ովքեր մեղքերի մեջ են , թե սրբերին , թե երիտասարդներին թե կանանց և թե տղամարդկանց , Հիսուսն անպայմանականորեն մխիթարիչ խոստում է տալիս որը և խոսում է իր անսահման և մեծ սիրո մասին :
սա իմանալով հանդերձ մենք վստահաբար կարող ենք ասել որ մեր կողքին կա մեկը ով մեզ հետ է մեր կյանքի յուրաքանչուր վարկյանին ,և պատրաստ է օգնության ձեռք մեկնել մեզ :

Սաղմոս 55.22 -ում այսպես է ասվում

"Քո Հոգսն Աստծո վրա գցիր և նա խնամք կանի քեզ համար : Նա չի թողնի,որ Արդարը հավիտյան շարժվի իր տեղից "

Աստված առաջարկում է մեզ մեր հոգսերն իրեն հանձնել , և հոգսերի փոխարեն առաջարկում է իր գթառատ ողորմությունը և հոգատարությունը ,այս խոսքում ասվում է որ եթե ձեր ընթացքն հոգևոր կյանքում անցնում է արդարության ճանապարհով ,դուք չէք սայթաքի երբ խնդիրները և փոթորիկները կգան ձեր կյանք :

Հաճախ երբ մենք աղոթում ենք Աստծուն հանձնելով հոգսերը նրան և երբ որոշ ժամանակ անց ոչ մի փոփոխություն չէնք տեսնում կրկին սկսում ենք մարդկային սահմանափակ գործողություններ ծավալել որը անհաջողության է մատվնոում :Երբեք մի արեք այդպես , այդ քայլով կարծես ետ եք վերցնում ձեր հոգսը , և փորձում եք ինքնուրույն լուծել , մի թե պետք է մտահոգվել և կասկածել երբ ձեր հոսգը Աստծո ձեռքերի մեջ է :
Այս մասին խոսում է Պողոս առաքյալը Հռոմ 12:12 ում 

"Պինդ բռնեք Հույսի դավանությունն անսայթաք ,որ հավատարիմ է խոստացողը" 

Ամուր կառչեք այն Խոստումներից , այն հույսի Խոսքերից որի թողել է մեզ Հիսուսը ,Նա Կքայլի ձեր կյանքի ամեն իրավիճակում ձեզ հետ և երբեք հուսախաբ չի անի :Նա է Ամենը դուք նրա հետ ամեն բան կարող եք ,դուք կարող եք կանչել նրան երբ հուսահատ եք , դուք կարող եք վստահել նրան երբ ոչ ոք չկա ,երբ փոթորկի միջով անցնեք նա ձեզ հետ կլինի , երբ կրակի միջով բոցերը ձեզ չէն այրի , և երբ ջրերի միջով դրանք ձեզ չէն ողողի :  

Վստահեք Աստծուն ձեր կյանքի ցանկացած իրավիճակում , նա երբեք ձեզ հուսախաբ չի անի : 

Միթե այս խոստումները ձեզ չէն ստիպում առաջ շարժվել ....

Комментариев нет

Технологии Blogger.